Դդմածես․ ուսումնական նախագիծ

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին տեղեկությունների ձեռքբերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության ձևեր

  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների հորինում
  •  Դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
  • Դդմային պատմության հորինում և ձայնագրում «Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես» մեթոդով

«Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես»
մեթոդի նկարագրություն

Խաղավարը կախարդական գնդակը փոխանցում է սովորողներին, իսկ նրանք, յուրաքանչյուրը մեկ նախադասություն ասելով, փոխանցում են իրար:  Պատմությունն ավարտվում է, երբ վերջին սովորողն ասում է իր նախադասությունը:

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների`աղցանի, թխվածքաբլիթի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմանկար –դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում

Խաղեր

Դդմագլոր

1․ Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդումի ճանապարհը:

2․ Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

3․ Փափուկ ներքնակներին շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմատոն, դդմա…/

Երաժշտական գործունեություն

  • Ղափամայի ծիսական երգերի ուսուցում

Автор: vanuhistepanyan

Ողջույն բոլորին: Ես Վանուհին եմ: Մասնագիտությամբ հատուկ մանկավարժ և հոգեբան եմ: Ավարտել եմ Խ.Աբովյանի անվան Պետական Մանկավարժական Համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետը: Մանկավարժության ոլորտում աշխատում եմ 2016 թվականից....սա այն է ինչ ես ամենից շատ եմ սիրում անել: Իմ աշխատանքը իմ կյանքի անբաժանելի մասն է...

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы